Առաջարկում եմ հրապարակային ներողություն խնդրել. Լևոն Բաղդասարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկում եմ կառավարությանն օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ օրինագիծ բերել հետևյալի մասին․ բոլոր այն դեպքերում, երբ իրավապաշտպանները հրապարակային հայտարարում են, որ պետական, ՏԻՄ մարմինների այս կամ այն որոշումները, որոնք իրավունք կամ պարտականություն են ստեղծում քաղաքացու կամ իրավաբանական անձի համար, ոչ իրավաչափ ակտեր են եւ ենթակա են վերանայման, սակայն պետական մարմինների կողմից չեն վերանայվում, սակայն դրանք հետո անվավեր է ճանաչվում դատական կարգով, կամ ճանաչվում է հակասահմանադրական, տվյալ պատասխանատու անձը՝ կառավարության անունից, հանրությունից հրապարակային ներողություն խնդրի, իր մեկ տարվա պարգևավճարն էլ փոխանցի տվյալ իրավապաշտպանի անձնական բյուջե։

Պարոնայք անսխալականի բարդույթով տառապող պաշտոնյաներ, ականջալուր եղեք իրավապաշտպանների խոսքին, որպեսզի հետո անհարմար վիճակի մեջ չհայտնվեք։

Լևոն Բաղդասարյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով