Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից. ՄԻՊ

 

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության երաշխիք են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից:

Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են պաշտպանված մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:
Այս սկզբունքային մոտեցումը մեզ համար հիմա առավել, քան կենսական է:

Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս մոտեցումը մեզ միայն կուժեղացնի:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ այն մասին, թե ինչ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը։

Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկպես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել է ՄԻՊ-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով