Ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել.Թ.Թովմասյան

 

Ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։ Միշտ հետևողական եմ լինելու Ձեր խնդիրների լուծմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ ձեր բարձրացրած ահազանգի հետքերով դիմել էի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Հատուկ ընդգծել էի, որ զինծառայողներին դեկտեմբեր ամսվա համար հասանելիք 190 000 դրամից վճարված մոտ 100 000 դրամով մեր զինծառայողները գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։

ԳՇ պետին խնդրել էի հանձնարարել շտապ ուսումնասիրել խնդիրը, հստակեցնել մեր երկրի անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող զինծառայողներին Ամանորի կապակցությամբ դրամական պարգևատրում չտրամադրելու պատճառները և մինչև դեկտեմբերի ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։

Եվ ահա ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միշտ հետևողական եմ լինելու Ձեր խնդիրների լուծմանը։ Բարի և անփորձանք ծառայություն ձեզ, հարգելի զինծառայողներ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով