Աղմկահարույց սպանություն Գյումրիում. Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մոր դին՝ պարանոցի մասում կտրած հետքով, հայտնաբերել են հագուստի խանութի սրահում

 

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:Այս  մասին տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  խումբը՝ վարչության  պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազ  Գուրգեն Գրիգորյանը: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանություն փոխանցվել է Գյումրու շտապօգնության  բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում,  հայտնաբերել են  կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

 

Փաստի առթիվ   Շիրակի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով