Ադրբեջանի նախագահն այսօր հպարտ է ու երջանիկ, որովհետև Հայաստանում իր անունից խոսացող կա.Սեւակ Հակոբյան

Ինչո՞ւ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը չի խոսում «Արցախի հարցը փակված լինելու» մասին, ինչը նախորդ ամիսներին անում էր ամեն օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today   կայքի   խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Պատասխանը պարզ է՝ նրա փոխարեն դա ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալիևը հիմա երանության մեջ է, այլևս նա կարիք չունի ասելու, թե «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», նա Նիկոլին այնպես է վարժեցրել, որ դա ասում է արդեն Նիկոլը։

Ադրբեջանի նախագահն այսօր հպարտ է ու երջանիկ, որովհետև Հայաստանում իր անունից խոսացող կա։

Ու դուք ուզում եք իմանալ, թե որտեղ է մեր երկրի իշխանության կառավարման պո՞ւլտը»,- գրել է Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով