Աբովյան քաղաքում ճանապարհի մերկասառույցը դարձել է ավտովթարի պատճառ. բախվել են Nissan-ն ու 07-ը. կան վիրավորներ

 

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի  ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին  տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այդ օրը՝ ժամը  19:00-ի սահմաններում, Աբովյան  քաղաքի սկզբնամասում՝ Բարեղամի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Գ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 39-ամյա Գևորգ Ն.-ի վարած  Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07- վարորդ Արթուր Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչեր, 24-ամյա Նարեկ Վ.-ն, 20-ամյա Տաթևիկ Գ.-ն և 19-ամյա Գոհար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը  աղ ու ավազով մշակելու և  մերկասառույցը վերացնելու   ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով