ԱԱԾ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

ԱԱԾ-ն դիմել է Փաստաբանների պալատին՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին   իր  ֆեյսբուքյան  էջում   տեղեկացնում է  փաստաբանը:

«Այսօր տեղեկացա, որ ԱԱԾ-ն դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի իմ նկատմամբ հարուցվի կարգապհական վարույթ և լուծվի ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ընգծելով. «Ի սկզբանե ցանկանում եմ արձանագրել, որ սա միջամտության փորձ է իմ գործունեությանը, ինձ լռեցնելու խղճուկ փորձ և հետապնդումների շարքը փաստաբանների վրա տեղափոխելու անհաջող հավակնություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմումում նշած արտահայտութունները կատարվել են իմ կողմից, սակայն ԱԱԾ-ն, հավատարիմ իր «սկզբունքներին», կոնտեքստից կտրել է խոսքերս և «վիրավորվել» դրանցից: Ինքս արմատապես դեմ եմ բոլոր այն գործողություններին, որոնք կարող են հեղինակազրկել փաստաբանությունը: Մյուս կողմից ես չեմ կարող լռել բոլոր այն դեպքերում, երբ վստահորդիս շահերը ոտնահարվում են:
Իմ ներկայացուցչի կողմից դիմումի վերաբերյալ նախապատրաստվում են առարկություններ, որոնցով համապարփակ կանդրադառնանք այս «դիմումի» մոտիվներին և դրա «հիմնավորումներին»:

Հ.գ. Այն ինչ ասել եմ հարցազրույցի ժամանակ ուժի մեջ է….»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Մանթաշյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ դեռևս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ կապիտուլյացիոն ակտին հաջորդած բողոքի ակցիաների գործով։ Փաստաբանը հայտարարել էր, որ դա անբարոյական, հակաբարոյական քայլ է ԱԱԾ-ի կողմից, իսկ կալանավորման որոշման հրապարակումից հետո՝ նշել, որ դա երկրի «գլխավոր դհոլչու ձեռագրի շարունակությունն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով