53-ամյա կինն առաջին անգամ մայրացել է

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 53-ամյա կին է մայրացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԲԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում ենք աննախադեպ, երջանիկ իրադարձությամբ։ Ամանորի հրաշքներին թերևս հավատալ պետք է։

53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում) դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Մի շարք դժվարություններ հաղթահարելու հետո, արտամրամնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։

Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։

Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։

Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են և իրենց շնորհակալություն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնագետներին, իրենց անփոխարինելի բժիշկներ Աշոտ Սիրունյանին և Աննա Խաչատրյանին՝ նոր կյանքի հնարավորության և Անահիտ անունով մի բուռ երջանկության համար:

Մենք ևս շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն փոքրիկին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով