1314 վանաձորցու տեսակետից մեր պահանջը լիովին հիմնավորված է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` «Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ վանաձորցիներ, ինչպես գիտեք, «Լուսավոր Հայաստան»-ը, օրենքի շրջանակներում, պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։

Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։

Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատներն ունեն հետևյալ տեսքը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ/1 մանդատը = 854 քվե

• «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ/1 մանդատը = 922 քվե

• ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ/1 մանդատը = 962 քվե

• Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ/1 մանդատը = 742 քվե

• «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ/1 մանդատը = 720 քվե

• «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ

Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։

Թե՛ օրենքի տեսանկյունից, և թե՛ այս 1314 վանաձորցու տեսանկյունից, «Լուսավոր Հայաստան»-ի պահանջը լիովին հիմնավորված է»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով