1,2 մլրդ դրամ`Pfizer պատվաստանյութի համար

 

Կառավարությունը առողջապահության նախարարությանը կտրամադրի 2,5 մլրդ դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշման նախագծում նշվում է․

կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը (հաշվարկը ներկայացվում է ստորև) պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով։

Տրամադրվող գումարի 1,2 մլրդ դրամը նախատեսված է 200000 դեղաչափ Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայունս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:

Գումարի մյուս մասը օգտագործվելու է աշխատավարձերի, կոմունալ ծախսերի, Վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի և այլ հարցերի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով