Զինվորներին արգելված է նկարահանել իրենց ծառայության դրվագներն ու տարածել համացանցում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումներից ադրբեջանական կողմը տարբեր տելեգրամյան ալիքներով տեսանյութեր է տարածում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հայ զինվորներին գերի վերցնում, ծեծում, նվաստացնում։ Ու դրանից տպավորություն է ստեղծվում, թե մերոնք խեղճ են, կռվել չգիտեն, արագ հանձնվում են, չեն պաշտպանում իրենք իրենց ու իրենց վստահված դիրքերը։ Իհարկե, նման ամոթալի տեսարաններ էլ են լինում, եւ պետք է հասկանալ, թե ինչու են մեր զինվորները հայտնվել նման իրավիճակում, բայց մերոնք նաեւ հերոսական մարտեր են մղել՝ ոչնչացնելով թշնամուն, որը, սակայն, մեր կողմից չի տեսանկարահանվում եւ չի տարածվում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ պատմեցին, որ հայկական բանակի զինվորներին արգելված է նկարահանել իրենց ծառայության դրվագներն ու տարածել համացանցում։ Խոսքը մարտական գործողությունների ժամանակ մեր զինվորների մասնակցությամբ հերոսական դրվագների մասին է։ Մինչդեռ ադրբեջանցիներն իրենց արածը, անգամ չարածը կարողանում են նկարել, տարածել, հոգեբանական գրոհ իրականացնել եւ հաղթում են տեղեկատվական պատերազմում։ Մերոնք անգամ օրենք ընդունեցին սահմանին լրագրողական աշխատանքն արգելելու մասին՝ չհասկանալով, որ դա նշանակում է պարտվել տեղեկատվական պատերազմում եւ թշնամուն զիջել»։

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով