Ժողովուրդն անխախտ իրավունք ունի տեր կանգնելու իր պետությանն ու իշխանությանը․ Էդգար Ղազարյան

 

Ադրբեջանցի զինվորականի կողմից ջրագիծ կառուցող 22-ամյա Մարտիկ Միրզոյանին սպանելու և անպատիժ մնալու հետևանքը եղավ այն, որ նրա հարազատը որոշեց սեփական ուժերով արդարություն հաստատելու փորձ կատարել։ Սա լինում է միայն այն դեպքում, երբ պետություն գոյություն չունի, կամ ձևականորեն գոյություն ունեցող պետության մեջ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի Հանրապետությունում պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք կազմակերպված ձևով, օգտագործելով իրենց պաշտոնական լիազորությունները, կոպտորեն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ իրականացնելով պետական դավաճանություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված պետական տարածքը զիջելով այլ պետության։

Եթե իրավապահ մարմիններն ի վիճակի չեն ենթադրյալ հանցագործներին ենթարկել պատասխանատվության, ապա դա վտագներ և ռիսկեր է պարունակում, որ իշխանության իրական տերը հանդիսացող ժողովուրդը ստիպված լինի սեփական ուժերով երկրում հաստատի օրինական կարգ և պաշտպանի իր շահերը։ Ակնհայտ է, որ գործող իշխանություններն ու իրավապահները, իրենց գործողություններով և անգործությամբ, արկածախնդրության են գնում և հանրային լուրջ լարվածություն են հրահրում»,- գրել է Ղազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով