Ժողովրդին, ազգին մեղադրել պետք չէ. ազգային մոբիլիզացիան ազգային էլիտայի պարտականությունն է.Վրթանեսյան

 

Այսօր մենք շատ ավելի խոցելի ենք (թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռազմական առումով, թե՛ բարոյահոգեբանորեն), քան անցյալ տարվա նոյեմբերի 10-ին, քան այս տարվա փետրվարի 24-ին, քան այս տարվա մայիսի 11-ին, քան այս տարվա հունիսի 20-ին, և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսինքն անընդհատ բացասական միտում է։

Իսկ հիմա եկեք անկեղծ լինենք. սա հետևանք է հայկական ազգային էլիտայի դասալքության։
Ժողովրդին, ազգին մեղադրել պետք չէ. ազգային մոբիլիզացիան ազգային էլիտայի պարտականությունն է։
Այսքանը։ Կհասցնի ձևավորվել նոր էլիտա մինչև հայկական պետականության լիակատար կործանումը, թե ոչ, ես չգիտեմ»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով