Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»․ Ալվինա Աղաբաբյան

 

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվիան Աղաբաբյանը   գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի Հանրապետության Ջերմուկի և Սիսիանի հատվածում նոյեմբերի 16-ին Ադրբեջանը մեր դեմ ծավալած ագրեսիայի արդյունքում գերեվարում է 30-ից ավել զինծառայող։

Արցախի Հանրապետության Մարտունու Աշան գյուղի իր դաշտից նոյեմբերի 22-ին ադրբեջանական զինծառայողներն առևանգում ու գերեվարում են 2000 թ. ծնված Միհրան Մուսայելյանին։

Այսօր` Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Միհրան Մուսայելյանին և գերեվարված զինծառայողներից Արեն Արամյանին հետ է վերադարձրել (մյուս տղաների ճակատագիրը մնում է անհայտ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը վստահաբար ինչ-որ բան է կորզելու։ Եվ այսպես լինելու է միշտ…

Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով