Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան

 

Գիտեմ, որ իմ կարծիքը հակասում է խոսքի ազատության միջազգային սկզբունքներին։ Այնուամենայնիվ, ներկայացնեմ իմ կարծիքը։ Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«-Գործիչ, որը 2016թ․ քառօրյա պատերազմից հետո վստահ հայտարարեց, որ կորսված հողերը ծախվել են, նա այլ բացատրություն չուներ։ Նա մեղադրեց նաև Յուրի Խաչատուրովին պատերազմի բռնկման ժամանակ բիլիարդ խաղալու մեջ։ Հետագայում, դատարանի որոշմամբ սույն գործիչը ներողություն խնդրեց զրպարտության համար։

Արդ, հարցս ուղղում եմ այն լրատվամիջոցներին, որոնց ցանկալի հյուրն է սույն գլոբալ մտածողը։ Ի՞նչ երաշխիք ունեք, որ նա չի շարունակում ստել, զրպարտել, հանուն սեփական շահերի, ըստ վճարող տերերի ցուցումների։

Շարքը կարելի է շարունակել, բանակից խուսափելու համար փաստաթղթեր կեղծող և նմանատիպ այլ «գործիչներ» թվարկելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ կարող է լինել մեկ բացատրություն՝ այս լրատվամիջոցները նույնպես թշնամու պատվեր են կատարում։

Հ․Գ․ Ներեցեք, ես սխալվում էի,ըստ ԵԽ Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածի․

Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի ՇԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով