Երկու քաղաքացի մոլորվել են.Օգնության են հասել փրկարարները

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 19:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Մարգահովիտ գյուղի Բովաքար կոչվող սարից իջնելու ճանապարհին մոլորվել են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Մարգահովիտ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին՝ «Կարմիր խաչ» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 2007 թ․) և Մ․ Մ․-ին (ծնված 2005 թ․)  և ուղեկցել անվտանգ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով