Երկիր ենք կորցնում անվերադարձ.Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը  գրում է.

Սիրելի հայրենակիցներ

Վերջին 1-2 օրվա ընթացքում մեր հանրապետության արևելյան սահմաններում արդեն իսկ շարունակական դարձած թշնամու հանգիստ ներխուժումները ցույց են տալիս, որ այս իշխանությունն այլևս և վերջնականապես ուժ չունի արժանապատիվ դիմադրելու հանուն հայրենիքի և ժողովրդի:
Եվ 44 օրյա պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում մոբիլիզացիայի որևէ իսկ քայլ, փաստորեն , չի իրականացվել, որը ազերիներին կզսպի:
Դրա հետ միասին ս.թ. նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ անմիջական անվտանգային սպառնալիք է զգում ժողովուրդը, քվեարկում է ընդդիմության օգտին, այնտեղ որտեղ իրենց համայնքի սահմանին դեռ չի հասել թշնամին մարդկանց մի փոքր մասն այլ կերպ է մտածում, իսկ մյուսները քար անտարբերությամբ չեն գնում ընտրության:
Եվ այսպես, երկիրը մասնատվում է անտարբերության, մի մասին պետական և համայնքային աշխատանքը պահպանելու դառը ճշմարտությամբ:
Փաստորեն քաղաքական ճգնաժամն հունիսի 20-ի ընտրություններով ոչ միայն չլուծվեց, այլև անհույս խորացավ:
Առաջացել է նոր՝ համակարգային ճգնաժամ:
Երկիր ենք կորցնում անվերադարձ:
Կան տարբեր լուծումներ:
Դրանցից մեկը նոր արտահերթ ընտրութուններն են:
Խորհրդարանն ու պետական կառավարման մարմինները ինչքան կարող են չաշխատել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × 4 =