Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով. նախագիծը հասավ խորհրդարան. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած դեռ այս տարվա մարտից խոսք էր գնում Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին, սակայն ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվելու է նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, կվերացվի ճարտարապետի հաստիքը, եւ դրա փոխարեն Երեւանի քաղաքապետի տեղակալի նոր հաստիք կավելացվի: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:

Նկատենք, որ գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին սկսվեց խոսվել այն ժամանակ, երբ ձերբակալվեց նախկին ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nine + 15 =