Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի Զինված Ուժերի հանձնաժողովը կքննարկի երեք հարց.Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար   Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. 

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի Զինված Ուժերի հանձնաժողովը կքննարկի երեք հարց՝
– Ադրբեջանին ԱՄՆ ֆինանսական օգնությունից զրկելը
– Թուրքական ԱԹՍ-ներին ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումները
– ԱՄՆ պետդեպին ռազմական հանցագործությունների մասին քննություն սկսելու մանդատը:
Միջանցք տրամադրելու հարցն Իրանի օգնությամբ փակվեց: Հիմա օրակարգում Ադրբեջանի և իր դաշնակիցների կողմից Փաշինյանի վրա ճնշելու երկրորդ կարևոր հարցն են լուծում ամերիկացիք՝ գերիների խնդիրը: Բնական է, որ ԱՄՆ-ի այս ջանասիրությունը պայմանավորված է Ռուսաստանին` այս տարածաշրջանում սնանկացնելու նպատակով: Պարզ է իհարկե ու սննակության վերջին ակկորդը պետք է լինի ռուս զինվորների դուրս բերումը` թե Հայաստանից և թե Արցախից: Եթե Թուրքերը հանդգնեն հաշվի չառնել անգլո-սաքսերի վերջին շրջանի մեսիջները, գուցե և Վիլսոնի իրավարար վճիռը պաշտոնական դաշտ բերեն, էլ չասեմ, որ Արցախի ճանաչման պրոցեսն, ըստ ամենայնի, հենց արևմուտքն էլ սկսելու է:
Հիմա արդեն բավականին պարզ է դառնում, թե որն էր անցած տարվա երեք իրադարձությունների շղթան, որը վերաձևեց ողջ տարածաշրջանը և մասամբ՝ նաև աշխարհը: Այդ ամենը տեղի ունեցավ «հուլիսյան մարտեր»-«նավթային ենթակառուցվածքի անձեռնմխելիության երաշխավորում»-«Արցախի հանձնում» եռաքայլ կոմբինացիայի շնորհիվ: Ընդ որում՝ այս ամենը տեղի կունենանար առանց զոհերի ու պատերազմի, եթե հուլիսյան մարտերը չլինեին…
Պետք է ընդունեմ նաև, որ այս առանցքային պրոցեսների մեջ նույնիսկ ես էի մոլորվել ու շատ սխալ եզրահանգումների եկել: Առհասարակ, ինչքան շուտ մենք մեր սխալները ընդունենք, այդքան արագ ոտքի կկանգնենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով