ԵՊՀ-ում նոյեմբերի 15-ից դասերը կանկացվեն առկա, իսկ ՀՊՏՀ-ն կշարունակի հեռավար ուսուցումը

 

Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։

ԵՊՀ-ից հորդորում են համալսարան այցելելիս չմոռանալ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Իսկ ՀՊՏՀ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով