Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Վիվասել»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Toyota-ն, Lada Priora-ն ու Opel-ը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com—ը։

Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel  մակնիշի  ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բերեբախտաբար, տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները և նրանց հետ եղած ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով