Խնդրում եմ վայր դրեք մանդատները.Պետրոսյանը` խորհրդարանական ընդդիմությունը

ԱԺ  ԲՀԿ  նախկին   պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը  գրում է

Հարգելի խորհրդարանական ընդդիմություն…
Շատ լավ հասկանում եք, որ անվտանգային իրավիճակն արդեն անվերահսկելի է…
Հայրենիքն օր-օրի մսխվում է…
Կառավարությունը հոտնկայս է դիմավորում Հայրենիքը հանձնողին, ում անվստահություն հայտնելու իրավունքն այս պահին բացակայում է…
Միակ ելքը խորհրդարանական ճգնաժամ ստեղծելն է…
Հայրենադավ իշխանության քայլերը կանգնեցնելու ուրիշ ճանապարհ ՉԿԱ…

 

Խնդրում եմ վայր դրեք մանդատները…
Առանց ընդդիմության խորհրդարանը գործել չի կարող…
Մասնակցելով երկրի իրական շահերի հետ ոչ մի կապ չունեցող իշխանական օրինագծերի քննարկմանն ու կառավարության հարցուպատասխանին՝ դուք, փաստորեն, լեգիտիմացնում եք այս իշխանությանը…
Ու՞մ են պետք ձեր հարցերը, որոնց հեգնում ու շրջանցում է վարչապետի աթոռի անմնացորդ սիրահարը…
Հավատացեք, երկիրը վերջնական կործանումից փրկելու միակ իրավական ճանապարհը խորհրդարանական ճգնաժամ առաջացնելն է, եթե չենք ուզում լրիվ զրկվել մեր Հայրենիքից…
ՎԱՅՐ ԴՐԵՔ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, եթե դրանք ձեր համար ավելի թանկ չեն Հայրենիքից…
Ժամանակին շատերդ «Բարգավաճ Հայաստան»-ին մեղադրում էիք կառավարելի ընդդիմություն լինելու մեջ…
Բա դու՞ք հիմա ինչ եք, համ կառավարելի եք, համ էլ ծեծ ուտելուց հետո «հարգելի»-ով ու «դուք»-ով եք խոսում ձեզ ծեծողների ու հայհոյողների հետ ու գրեթե անմռունչ հետևում եք Հայրենիքը հանձնելու գործընթացին…
Եթե ոչ, ապա դուք վաղվանից դառնում եք այս ամենի հանցակիցը…
Եթե ոչ, ապա այսուհետ չմեղադրեք ձեզ քննադատելու համար…
Քննադատության մանրադիտակը ձեզ չի շրջանցելու…
Մինչ այս պահը չեմ ցանկացել հավատալ այն ասեկոսեներին, որ դուք գործում եք պայմանավորված՝ «մեկ պատուհանից»…
Վաղը ուշ կլինի, իրարից էլ նեղանալ չլինի…
Հա, մի բան էլ…
Մեր՝ ընդդիմություն լինելու ժամանակ իրավապահներն այսքան անողոք չէին մարդու իրավունքների նկատմամբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով