Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է կողոպտչին. երիտասարդը ձերբակալվել է

 

Նոյեմբերի 17-ին, ժամը 20.23-ի սահմաններում, ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։ Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։ Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով