Ոստիկանության ծառայողներն ափիոնի իրացման դեպք են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալներն էին ստացել, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների և Արմավիրի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ «Օպելի» պահախցում հայտնաբերվեց մոտ 100 գրամ ափիոն։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ափիոնը 43-ամյա տղամարդուն իրացրել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Նրա բնակարանի խուզարկությամբ իրավապահները մարիխուանա հայտնաբերեցին։ 35-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով