Ոստիկանության պաշտոնյան թաքցրել է խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործությանդեպքի առթիվ:
Ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած`պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի`ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և «Samand Soren 1.8» մակնիշի երկու ավտոմեքենաները: Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի`շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները:
Կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով