Որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են

 

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Հանրային կապերի վարչության պետ Հունան Թադևոսյանից։
Նա հայտնել է, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օրը` մեկ տարի առաջ

2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։

Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Karen Sargsyan և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը Mexak Arzumanyan:
Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն։

Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով