«Որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է»․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանն   իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀԺ-ն հայտարարում է, թե (ան)պաշտպանության նախարար է նշանակվելու Պապիկյան Սուրենը։

Միանգամից սկսվում են քննարկումներ, թե ինչպիսի նախարար կլինի Պապիկյանը, նախորդից լավ, թե՞ նախորդից վատ… Ժողովո՛ւրդ, էլի շեղվում եք իրական խնդրից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նույնիսկ եթե աշխարհի ամենալավ մասնագետին նշանակեն այդ պաշտոնին, որևէ բան չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում գլխավոր հրաման տվողը Նիկոլ Իլհամի Փաշինյանն է։

Դուք կարող եք կիլոմետրերով խրամատներ փորել ու կահավորել, այլընտրանքային ճանապարհներ կառուցել, Նժդեհի ցիտատների ժողովածուն անգիր անել, բայց եթե վերջում կապիտուլյանտը հրաման է տալիս այն հանձնել, էդ ձեր արյունով ու քրտինքով ու Սփյուռքի փողով արածը մեկ վայրկյանում անցնելու է թուրքերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես թուրքերին անցան Գորիս–Ստեփանակերտ ու Վարդենիս–Մարտակերտ ճանապարհները և լիքը այլ բան…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով