Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 36-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին. կինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով