Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա փրկարարը Kia Cerato-ով բախվել է ծառին. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Այս  մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը  00:30-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Դավթյանը իր վարած Kia Cerato մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի  129.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ավտոմեքենայից դուրս են բերել  օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Եղեգնաձորի  թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի  շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս. Դավթյանը մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը աշխատում էր ԱԻՆ ՓԾ Վայոձ Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով