Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Howo բեռնատարով բախվել է հողաթմբին. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Այս  մասին  տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա  Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով  Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդը տեղում մահացել է:  Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ս. Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով