Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բշկական կենտրոն։

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

 

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ու մինչ կժամաներ բժիկների հերթապահ խումբը, նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ten + 10 =