Ուսանողներին կոչ են անում ներգրավվել ազատագրական շարժմանը

 

Սիրելի ուսանողներ ու սիրելի դասախոսներ, ես վստահ եմ, որ համալսարանների ղեկավարների կողմից լինելու են թաքնված ճնշումներ կամ փափուկ ուժի կիրառում, որպեսզի չմասնակցեք նմանատիպ գործընթացների։ Բայց ձեզնից այսօր շատ բան է կախված։ Այս մասին քիչ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի մոտ մեկնարկած իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության ղեկավար, «Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ես ուզում եմ հիշեցնել, որ ուսուցիչը կամ դասախոսը հենց իր սեփական օրինակով է դաստիարակում ու կրթում ուսանողին։ Ձեր իրավագիտակցությունը շատ բարձր է։ Եթե հանկարծ անհամարձակություն դրսևորեք ու չգաք այս ամենակարևոր պահին տեր կանգնեք ձեր երկրին, դուք ուղղակի արդեն որպես գիտակից մարդիկ հետևությունները արեք։ Մենք հետո հիշելու ենք, որ մեր դասախոսները համարձակություն չդրսևորեցին։ Ես նորից եմ ասում, որ այս շարժումը վերկուսակցական է ու այս առումով ուզում եմ կոչ անել նաեւ ընդդիմադիրներին։ Մենք ձեզ մրցակից չենք, խնդրում եմ, որ խանդի գործընթացների մեջ չներգրավվեք։ Մի խանգարեք, մենք ձեզ չենք խանգարելու։ Մենք աշխատելու ենք այլևս չանդրադառնալ ընդդիմադիր ուժերի կողմից եկող խայթոցներին»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով