Ո՞ւմ վրա եք մուննաք գալիս: Ո՞վ պետք է գտնի այդ դաշնակիցներին.Կարեն  Քոչարյան

 

Քաղտեխնոլոգ  Կարեն  Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Այն, որ մոտակա օրերին(եթե ոչ այսօր) տեղի կունենա եռակողմ տեսակոնֆերանս, որի ընթացքում կլուծվեն որոշ հարցեր կապված միջանցքի, դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ, պարզ է: Բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքիր: Երեք ԱԺ իշխանական պարգամավորները, իրար հերթ չտալով, մուննաթի շքերթ էին սկսել ռուսների և ՀԱՊԿ-ի հետ կապված: Տեսեք-տեսեք շանտաժ ենք անում: Հարց: Իսկ կարո՞ղ է պատահել այնպես, որ շանտաժի փոխարեն սկսեք գործ անել: Օրինակ, ոչ թե անիմաստ «ճառ ասեք», այլ իրոք սկսեք այլ դաշնակիցներ փնտրել:

Կարո՞ղ է, եթե այդ հարցում պրոակտիվ լինեք, ԱՄՆ, Չինաստանի, Իրանի նման գերտերությունները հասկանան, որ մեզ իրոք դաշնակից է պետք, ոչ թե մենք հերթական դերասանությունն ենք անում ու կրկես ենք խաղում: Իսկ կարո՞ղ է այդ դեպքում Ռուսաստանը ինքն էլ սկսի որոշ հարցերի վերանայում: Թե չե փողոցային կանանց նման միայն անիմաստ ճվճվում ու մուննաթ եք գալիս: Ո՞ւմ վրա եք մուննաք գալիս: Ո՞վ պետք է գտնի այդ դաշնակիցներին: Իշխանությունը դուք եք: Դա ձեր պարտականությունն է: Ինչպես ասում են. գդալն էլ է ձեր ձեռքում՝ ճաշն էլ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով