Ուկրաինայի հայ բժիշկները իրենց ներդրումն են ունենալու վիրավոր հայ զինծառայողների վերականգնման և բուժման մեջ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինայի հայ բժիշկների միության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն՝ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչական կազմում։ Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասաց հայտնի բժիշկ, Ուկրաինայի հայ բժիշկների միության կոորդինատոր Գայանե Գինոսյանը։

Նրա խոսքով, ՈՒՀԲՄ-ն իր առաջ նպատակ է դրել՝ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ, մասնակցելու համար հայկական առողջապահական համակարգի զարգացմանը, նպաստել փոխգործակցությանն ու համագործակցությանը հայ մասնագետների հետ տարբեր ոլորտներում։

«Ասոցացիայի հիմնական նպատակն է Ուկրաինայի հայ բժիշկների հզոր միավորում ստեղծելն է, որը կկարողանա լայնամասշտաբ բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես Ուկրաինայի, Հայաստանի հիվանդներին, այլև ողջ սփյուռքով մեկ։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ վիրավորված հայ զինծառայողների վերականգնման և բուժման մեջ։ Մեր ասոցացիան կօգնի Հայաստանի բժիշկներին ծանոթանալ աշխարհի բժշկության նվաճումներին ու նորամուծություններին։ Բացի այդ, Հայաստանի և Ուկրաինայի մասնագետների համագործակցությունն ուղղվելու է Արցախի և Հայաստանի մարզերում բժշկական օգնության ցուցաբերմանը։ Այս այցի ընթացքում ծրագրում ենք այցելել գեղարքունիքի մարզ՝ հասկանալու համար խնդիրների բովանդակությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ամենամեծ նպատակն այն է, որ կարողանանք օգնել Հայաստանին անցնել ամենատարբեր հիվանդությունների հաղթահարման ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։ Մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ այդ խոչընդոտները վերացնելու գործում և օգնել կազմել մասնագետների մի խումբ, որոնց նպատակը կլինի ստեղծել ավելի ուժեղ, ավելի պորֆեսիոնալ, իսկ որ ամենակարևորն է՝ ավելի մատչելի ու հասանելի առողջապահական համակարգ», — ասաց Գինոսյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով