Վաղվա քննարկման օրակարգն է՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» Նաիրա Զոհրաբյանի ՀԿ-ն սկսում է քննարկումների շարք

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

 

«Հարգելի լրագրողներ

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի եւ Արցախի ներքին-արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։

Առաջին քննարկումը տեղի կունենա վաղը, նոյեմբերի 15-ին, ժամը 13-ին «Օպերա-Սյուիթ» հոթելի «Մոցարտ» սրահում։

Վաղվա քննարկման օրակարգն է՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց»։

Վստահ եմ՝ քննարկումները, որոնց մասնակցելու են քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լինելու են հետաքրքիր եւ արդյունավետ։

Ձեր ներկայությունը կարեւոր է։

Հասցեն՝ Երեւան, Բաղրամյան 1, նրբ 1-3»։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ten − six =