Թեժ մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում. Wargonzo

 

Թեժ մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում: Այս մասին հայտնում են Սյունիքում Wargonzo նախագծի աղբյուրները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի զինուժը տեխնիկայից օգտագործել է զրահատեխնիկա և զրահամեքենա: Առաջընթացն ակնհայտորեն ծրագրված էր, և առաջ շարժվելու փորձերն իրականացվում են լավ կազմակերպված ականանետային կրակի աջակցությամբ։ Հետախուզությունը ենթադրում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց առջև նպատակ են դրել դուրս գալ Երևան-Գորիս մայրուղի: Հաջողության դեպքում՝ հաղորդակցության ուղիներից կտրված կինեն Արցախում ՌԴ խաղաղապահ կայազորը և Տեղ և Մեղրի շրջանում տեղակայված մեր սահմանապահ խմբավորումները», – գրում է թելեգրամյան ալիքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով