Տելեթոն՝ բացառապես Արցախի համար. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է անցկացնել ամենամյա համահայկական դրամահավաքը՝ Տելեթոնը, որի ընթացքում Հայաստանում, Արցախում և հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նվիրատվություն են անում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի հավանական է դրամահավաքն անցկացվի բացառապես Արցախի համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սփյուռքում, դժգոհ լինելով հայաստանյան իշխանությունների գործունեությունից, տարբերակներ են փնտրում ուղիղ Արցախին օգնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերթի հետ զրույցում Սփյուռքում դրամահավաքի կազմակերպչական հարցերով զբաղվողներից մեկը նշել է, որ սա արվում է վիրավոր Արցախը վերականգնելու և արցախցիների խնդիրները լուծելու համար: Նա նաև նշել է, որ հայաստանյան իշխանություններն իրենց վարքագծով և գործունեությամբ Սփյուռքում չունեն աջակցություն, սատարում, առավել ևս՝ վստահություն։ Մեր զրուցակցի խոսքերով, Սփյուռքում նաև խոր կասկածներ ունեն 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված ու Հայաստան ուղարկված գումարների և ապրանքների ճակատագրի հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցի շրջանակներում նաև այս հարցերով է զբաղված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով