Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել.Դավիթ Համբարձումյան

Մասիսի  նախկին  համայնքապետ   Դավիթ Համբարձումյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմ՝ որպես Մասիսի քաղաքապետի, լիազորությունների ժամկետը ավարտվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Համաձայն ՀՀ օրենսդրության վարչապետը պետք է նշանակի համայնքապետի պաշտոնակատար, ինչը այսօր արվել է, մինչև Ձեր կողմից նոր համայնքապետ ընտրելը:
Իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն, ինչը, կարծում եմ վերջիններիս անհանգստության դրսևորումն է գալիք ընտրությունների արդյունքների:
Որքան էլ ինձ համար անհասկանալի է 20 օրվա համար նոր պաշտոնակատարի նշանակումը մի մարդու, ով մինչ այս որևէ կապ չի ունեցել քաղաքի խնդիրների և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների հետ:
Վստահ եմ, համայնքապետարանի աշխատակազմը կարող է մեր սկսած աշխատանքների բնականոն ընթացքը ապահովել, մինչև ձեր վստահության արդյունքում կվերադառնամ համայնքապետարան…
Աստված պահապան մեր երկրին…»,-գրել  է  ամբարձումյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով