Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն

 

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով: Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով