ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

 

Նոյեմբերի 22-ին, ժամը 18:42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1967 թ․) բախվել է «KamAZ» մակնիշի ցեմենտատարի (վարորդ՝ Վ․ Թ․) կցորդիչին։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով