ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 26-ին, ժամը 11:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «HOVO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով