ՃՏՊ Առինջ գյուղի կամարի մոտակայքում

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 23։10-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հերթապահությունից վերադառնալիս Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում նկատել է ՃՏՊ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1986 թ․) բախվել է լուսացույցին։

Փրկարարները ուղևորներ Ա. Ղ.-ին (ծնված 1991 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 1991 թ.) և Ս. Ա.-ին (ծնված 1993 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները տեղափոխվել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Ս․ Ս․-ի առողջական վիճակը  գնահատել են ծայրահեղ ծանր, Ս․ Ա․-ինը՝ ծանր, իսկ Ա․ Ղ․-ինը՝ կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով