Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն.Աբրահամյան

Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։։Այս  մասին գրառում է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:
«Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։
Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»,-գրել է Աբրահամյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով