Հայաստանի արևելյան սահմանին արձանագրված ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն 2 տասնյակ անհետ կորած հայ զինծառայողներից և մեկ տասնյակն անցնող գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա։։Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ըստ էության տեղի է ունեցել լոկալ մարտական գործողություններ՝ երկուստեք խիստ սահմանափակված մարդկային ուժի և զինանոցի կիրառման պայմաններում, իսկ բուն գործողությունների թատերաբեմը ևս մեծ տարածք չի ընդգրկել։
Սակայն այս պայմաններում ունենք կորցրած մարտական հենակետեր, իսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։
Սրանք իրենց պաշտոնները միայն իշխանական բարիքներից և արտոնություններից օգտվելու համար են օգտագործում, իսկ որտեղ կա պատասխանատվության խնդիր՝ գոյություն չունեն»,-գրել է Աբրահամյանը
Նմանատիպ նորություններ:
Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրեն...
Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրա...
Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահս...