Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք. Նաիրի Հոխիկյան

 

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։

Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, եթե հիմա տա միջանցքը, հայ հանրությունը միանգամից ոտնատակ կտա այդ ազգուրացներին։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողքին չկա մի մարդ, որ մարդկային հասկանալի լեզվով բացատրի’ դուք ձախողել եք, դուք թույլ եք և անսկզբունք։ Ամենակարևորը’ դուք հայ չեք։ Գնացեք էլի, գնացեք, թողեք մենք երկիրը ոտքի հանենք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով