Շղթայական ավտովթար՝ ԱԺ–ի դիմաց․ բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը

 

Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Այս  մասին  հայտնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota-ին։

 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով