Ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումները կոշտացնի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայ գերիները գերեվարվել են պատերազմից հետո, երբ խաղաղապահներն արդեն տեղակայվել էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը, ինչը չի անում նաեւ Ադրբեջանը։

Միայն հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց 73 զինծառայողների անհետ կորելու մասին, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նրանք գերեվարվել էին։ Նրանցից միայն մի մասն է վերադարձել Հայաստան, մյուս մասը դեռ Ադրբեջանում է։

Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ դիրքորոշումը։ Խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումները նախ չպետք է թույլ տային հայ զինծառայողների գերեվարումը, իսկ գերեվարումից հետո գոնե պետք է ձեռնամուխ լինեին նրանց արագ վերադարձին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ մենք դեռ գերիներ ունենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանություններն անում են հնարավորինը գերիների վերադարձի համար, թե ոչ, ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումներն ու գործողություններն այս հարցում ավելի կոշտացնի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով