Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով

 

Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։Տեղեկացնում է  Առողջապահության   նախարարությունը։

 

Միջոցառումն կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։
Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության Նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × 4 =