Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

 

Նոյեմբերի 26-ին, ժամը 10։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել․ Կապան-Տաթև ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական հենակետերից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով