Փաշինյանից բացի ոչ ոք տեղյակ չէ իր սեղանին դրված փաստաթղթի բովանդակության մասին․ Էդգար Ղազարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Թշնամական երկրի ղեկավարի ագրեսիվությունն ու ծրագրերը չեն փոխվում, իսկ նրա սպասավորների ակտիվությունն ու պատրաստակամությունը չի նվազում, փոխարենը նվազում են մեր հայրենիքի սահմաններն ու դրանք պաշտպանող զինվորները։

Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը դրված է իր սեղանին։ Այդ փաստաթուղթը հանրայնացված չէ, հետևաբար իրենից բացի ոչ ոք տեղյակ չէ դրա բովանդակության մասին։ Նման բան վերջին անգամ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ նա, նույնիսկ անվտանգության խորհրդի անդամներից գաղտնի, ստորագրել է հայրենիքը թշնամուն հանձնելու կապիտուլյացիոն հայտարարությունը։ Նրա սեղանին փաստաթղթի առկայության մասին, առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Քանի որ Իլհամ Ալիևը դեռևս Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ չի մտել և չի տեսել, թե ինչ է դրված նրա սեղանին, ուստի այդ սեղանի պարունակության մասին նրա իմացությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ փաստաթուղթը նա է դրել այնտեղ՝ պաշտոնապես հայտարարված ուղիղ կապի մեխանիզմների գործադրմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով